Ալեքսիս Օհանյանը Հայաստանում ուզում է գտնել  ներդրումներ կատարելու եղանակներ
Տնտեսություն
12:14 08/10/2019

Ալեքսիս Օհանյանը Հայաստանում ուզում է գտնել ներդրումներ կատարելու եղանակներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժն օրեցօր աճում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital–ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

Հիշեցնենք, որ նա Հայաստան է ժամանել հոկտեմբերի 7-ին։ Հայազգի գործարարը «WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվավոր հյուրերի ցանկում է:

Ալեքսիս Օհանյանը նշեց, որ Հայաստանում կան լավ տեխնոլոգիական ձեռներեցներ, կան խոշոր ընկերությունների մի քանի հիմնադիրներ:

Նա նաև կարևորեց հայաստանյան դպրոցներում շախմատի ուսուցումը և այն փաստը, որ Հայաստանում յուրաքանչյուր աշակերտ շախմատ է սովորում։

«Դրա շնորհիվ նրանք կարող են ավելի հեշտ սովորել ծրագրավորում: Ես չեմ կարող զսպել իմ ուրախությունը, երբ տեսնում եմ, թե ինչպես են երեխաները շախմատ սովորում, այնուհետև՝ ծրագրավորում: Եթե մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի տնտեսությունը, մենք պետք է զարգացնենք տեխնոլոգիական կրթությունը, որն ամեն ինչի հիմքում է»,- ընդգծեց Ալեքսիս Օհանյանը։

Նա նաև ասաց, որ Հայաստանում ուզում է գտնել  ներդրումներ կատարելու եղանակներ։

Իսկ վերջում Ալեքսիս Օհանյանը ասաց, որ հայերեն կարդալ չգիտի, այնուհետև -պտալով ավելացրեց. «Կարող է ասել` «շնորհակալ եմ», «ցտեսություն»։  

 

Placeholder
Ալեքսիս Օհանյանը Հայաստանում ուզում է գտնել ներդրումներ կատարելու եղանակներ