Քիմ Քարդաշյան. Չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է՝ տեխնոլոգիական համաժողովի համար
ՏՀՏ-ն Հայաստանում
12:18 08/10/2019
Հայաստան

Քիմ Քարդաշյան. Չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է՝ տեխնոլոգիական համաժողովի համար

Քիմ Քարդաշյանը Երևանում է և ելույթ է ունենում Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիներիհամաշխարհային համաժողովում՝ WCIT 20219-ում:

Քիմ Քարդաշյանի ելույթի համար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ամբողջությամբ լի էր։

Բեմ դուրս գալուց հետո Քիմ Քարդաշյանի առաջին խոսքերն էին. «Շատ հուզված եմ այստեղ լինել: Չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է՝ տեխնոլոգիական համաժողովի համար»:

Իսկ թե ինչ կապ ունի Քիմ Քարդաշյանը տեխնոլոգիական համաժողովի հետ, պատասխանում է հենց Քիմը ու կիսվում իր փորձով, թե ինչպես կարելի է տեխնոլոգիաներն օգտագործելով հասնել հաջողության, ձեռք բերել այդքան շատ հետևորդների բանակ՝ 250մլն, ու հաջողակ բիզնես:

«Ես միշտ գիտեի, որ ցանկանում եմ լինել հեռուստատեսությունում, հատկապես ռեալիթի-TV-ով, բայց իրականում ես չգիտեի, թե դա ինչպես անել, չունեի նպատակներ: Կյանքում շատ կազմակերպված եմ, կարծում եմ, դա օգնեց»,-ասում է Քիմը ու հավելում, որ պետք է հնարավորություններն օգտագործել:

Քիմը ուղերձ հղեց մարդկանց, հատկապես կանանց, ասելով, նորմալ է ընթացքը հասկանալ ու չկոտրվել, երբ ինչ-որ բան են փորձում ու այդ պահին չի ստացվում:

Հարցին, թե ինչպես է կարողանում ապրել այդքան թափանցիկ՝ սեփական կյանքը բացելով ու առանց անձնական կյանքի (privacy):

«Սկզբում ես իրականում չգիտեի, թե ինչ է նշանակում «privacy»: Ինձ համար նորմալ էր, որ մարդիկ գիտեն իմ կյանքի ամեն դետալը, բայց երբ տարիքը անցնում է, մեծանում ես , ունենում ես երեխաներ, սկսում ես գնահատել «privacy»-ն, քանի որ առաջ է գալիս արդեն անվտանգության հարցը: Ես հասկացա, որ երբ շատ բան ես տարածում, դա կարող է վտանգավոր լինել: Ես զգուշավոր եմ դարձել, բայց շարունակում եմ սիրել կիսվել»,-ասում է Քիմ Քարդաշյանը՝ հավելելով, որ պետք է հավասարակշռել կյանքն ու սոցիալական մեդիան:

Քիմը խոսեց իր բիզնեսների ու բրենդների՝ օծանելիքի, ներքնաշորերի, կոսմետիկայի ու անգամ Kim Kardashian վիդեո խաղի՝ մասին, նշելով, որ մասնակցում է յուրաքանչյուր ապրանքի ստեղծմանը՝ փաթեթավորումից, լոգոյից՝ մինչև վերջին պահը:


Placeholder
Քիմ Քարդաշյան. Չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է՝ տեխնոլոգիական համաժողովի համար