«Մոնա Լիզան» վերադարձվել է նախկին տեղը
Մշակույթ
10:43 08/10/2019
Աշխարհ

«Մոնա Լիզան» վերադարձվել է նախկին տեղը

Իտալացի հանրահայտ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը վերադարձվել է  նախնական ցուցասրահ՝ Լուվրի Պետությունների սրահ։ Նկարը տեղափոխել էին Մեդիչի պատկերասրահ երկու ամիս առաջ, որը գտնվում է  շենքի Ռիշելյե կողամասում։ Այդ ընթացքում նկարը պաշտպանող ապակե պանելը  փոխարինվել էր ավելի թափանցիկ  գնդականթափանց ապակիով:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Պետությունների սրահում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, պատերը ներկվել են կապույտ։ Դա, փորձագետների վստահությամբ, ավելի լավ կընդգծի նկարների գեղեցկությունը։

Մինչ այդ, Պետությունների սրահը, որտեղ 19-րդ դարի սկզբից գտնվում է «Մոնա Լիզան», չէր վերանորոգվել 15 տարի շարունակ։

Placeholder
«Մոնա Լիզան» վերադարձվել է նախկին տեղը