Բուքմեյքերները Ջորջ Մարտինին ընդգրկել են Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում
Մշակույթ
10:23 09/10/2019
Աշխարհ

Բուքմեյքերները Ջորջ Մարտինին ընդգրկել են Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում

Բուքմեյքերները Գրականության ոլորտում նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում են ընդգրկել նաև ամերիկացի ժամանակակից գրող-ֆանտաստ, «Սառույցի և կրակի երգ» վեպային շարքի հեղինակ Ջորջ Մարտինին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով USA Today-ին։

Հաղթողի անունը հայտարարվելու է հոկտեմբերի 10-ին։  Շվեդական ակադեմիան ավանդաբար գաղտնի է պահում թեկնածուների անունները։ Հեղինակավոր Nicer Odds բուքմեյքերական կայքը հրապարակել է հնարավոր թեկնածուների ցանկը։ Առաջին հորիզոնականներում են կանադացի գրող Անն Կարսոնը, Գվադելուպայից Մարիզ Կոնդեն, կանադացի Մարգարետ Էտվուդը։ 

Հավանական թեկնածուների ցուցակում են Լյուդմիլա Ուլիցկայան, Միլան Կունդերան, Հարուկի Մուրակամին, ցուցակի  վերջին տեղում է Ջորջ Մարտինը։

Այս տարի ընտրվելու է երկու դափնեկիր, քանի որ անցած տարի սեռական ոտնձգությունների պատճառով սկանդալի ֆոնին Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում չէր հանձնել մրցանակ։

Placeholder
Բուքմեյքերները Ջորջ Մարտինին ընդգրկել են Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում