Գևորգ Էմին-Տերյան. Գրաքննությունը ԵՊՀ-ում առժամանակ դադարեցված է
Կրթություն, գիտություն
15:10 09/10/2019
Հայաստան

Գևորգ Էմին-Տերյան. Գրաքննությունը ԵՊՀ-ում առժամանակ դադարեցված է

Դատարանը կասեցրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանի գործողությունը։ Այս մասին տեղեկացնում է  ԵՊՀ հանրային կապերի ծառայության ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը։

Նա գրել է.

«Հիմք ընդունելով ԵՊՀ պրոռեկտոր Ա. Իսրայելյանի հաստիքի ստեղծման անօրինականությունը՝ դատարանը կասեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի հրամանի գործողությունը, որով ես և իմ վարչությունը ենթարկվում էինք ԵՊՀ «գլխավոր գրաքննիչին»։

Դատարանի որոշումից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն համապատասխան հրաման է ստորագրել, որով ես առժամանակ չեմ ենթարկվելու ԿԳՄՍ նախարարի ընկեր, պրոռեկտոր Ի.Ա.-ին։ Իսկ դա նշանակում է, որ գրաքննությունը ԵՊՀ-ում առժամանակ դադարեցված է»։

Placeholder