Լիթիում-իոնային մարտկոցներ մշակողներն արժանացել են Նոբելյանի մրցանակի
Կրթություն, գիտություն
14:51 09/10/2019
Աշխարհ

Լիթիում-իոնային մարտկոցներ մշակողներն արժանացել են Նոբելյանի մրցանակի

Ջոն Գուդենաֆը, Սթենլի Ուիթենգհեմը և Ակիրա Յոշինոն  այս տավա Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներն են։ Նրանք մրցանակը ստացել են  լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար։

«Այդ թեթև, վերալիցքավորվող և հզոր մարտկոնցներն այժմ օգտագործվում է ամենուր՝ սկսած բջջային հեռախոսներից և նոթբուքերից, մինչև էլեկտրամեքենաներ։ Դրանք կարող են պահպանել էներգիայի զգալի քանակություն արևից և քամուց վերականգնվող աղբյուրներից»,- Ռիա նովոստիի  հաղորդմամբ՝ նշված Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի հայտարարությունում։

Վերջին տարիներին փորձագետները բազմիցս են կանխատեսել, որ  լիթիում-իոնային մարտկոցների մշակողներին Նոբելյան մրցանակ  կհանձնվի։

Դափնեկիրների մրցանակների հանձնման արարողությունը կայանալու է դեկտեմբերի 10-ին՝ շվեդ գործարար և գյուտարար  Ալֆրեդ Նոբելի (1833-1896 թթ.) մահվան օրը։ Յուրաքանչյուր Նոբելյան մրցանակի արժեք այս տարի կազմում է  9 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 900 հազար դոլար)։

Placeholder