Թբիլիսին՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք
Մշակույթ
09:00 09/10/2019
Տարածաշրջան

Թբիլիսին՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլայը Թբիլիսին անվանել է 2021 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Գրուզիա-օնլայնի հաղորդմամբ, համապատասխան որոշումը նա ընդունել է Գրքի հաշխարհային մայրաքաղաքի խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների հիման վրա։ Նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսին Շվեյցարիայում:

Ծրագրի կարգախոսն է «Եվ քո՞ հաջորդ գիրքը...»։ Ծրագիրը շեշտը դնում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երիտասարդության շրջանում  ընթերցանությունը խթանելու վրա։  Այն  ընդգրկում է մի շարք կարևոր լայնածավալ գործողություններ։ Ծրագրի շրջանակներում կկառուցվեն գրադարաններ, կանցկացվի երեխաների համար գրքերի փառատոներ, կներկայացվեն թվային նախագծեր` գրքերը խաղերի վերածելու և Վրաստանի առաջին հրատարակչությունը վերականգնելու համար։ Միջոցառման գլխավոր նպատակն է ընթերցանության հանրահռչակումն ու գրքերը մատչելի դարձնել սոցիալական խմբերին:

Գրքի համաշխարհային մայրաքաղաքի շրջանակում միջոցառումները մեկնարկելու են 2021 թվականի ապրիլի 23-ին՝ Գրքի համաշխարհային օրը։ Մեկ տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաք ընտրված քաղաքը կազմակերպելու է  գրքերի և ընթերցանության հանրահռչակման նվիրված միջոցառումներ։

Այս տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաքն է Շարջան՝ ԱՄԷ, հաջորդ տարի լինելու է Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը։ Հիշեցնենք, որ 2012-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր Երևանը։

Placeholder
Թբիլիսին՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք