Կրակոցներ են հնչել գերմանական քաղաքում, կան զոհեր
Իրավունք
15:22 09/10/2019
Աշխարհ

Կրակոցներ են հնչել գերմանական քաղաքում, կան զոհեր

Գերմանիայի Հալե քաղաքում կրակոցներ են հնչել: Նախնական տվյալներով, կա առնվազն երկու զոհ  և վիրավորներ։

Հալեի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ հանցագործին գտնելու համար ձեռնարկվում են բոլոր քայլերը։ Ըստ երևույթին, նա փախել է տրանսպորտային միջոցով։

Բնակիչներին կոչ են արել տանից դուրս չգալ, մնալ անվտանգ վայրերում։

Ըստ գերմանական մամուլի, բացի արձակած մի քանի կրակոցներից, անհայտ անձը նաև  ձեռքի նռնակ է նետել քաղաքի հրեական գերեզմանատան ուղղությամբ։

Placeholder
Կրակոցներ են հնչել գերմանական քաղաքում, կան զոհեր