Լվով. Հայ բռնցքամարտիկներից 7-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ
Սպորտ
10:13 10/10/2019
Հայաստան

Լվով. Հայ բռնցքամարտիկներից 7-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող մրցելույթներն Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:

ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ մրցավայր մեկնած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 7-ն արդեն կիսաեզրափակիչում են:

Մրցումային հերթական օրը հաղթանակներ են տարել 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մարությանի մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ապոնչուկն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթել է ժամանակից շուտ:

Կարեն Տոնականյանն ուժեղ է գտնվել Յուրի Սեպելյուկից, որին 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել:

Այսպիսով, 7 հայ բռնցքամարտիկներ ապահովելեն առնվազն 7 բրոնզե մեդալ: Հոկտեմբերի 11-ին նրանք կանցկացնեն կիսաեզրափակիչի մենամարտերը:

Placeholder
Լվով. Հայ բռնցքամարտիկներից 7-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ