Գրականության ոլորտի Նոբելյան դափնեկիրները
Մշակույթ
16:03 10/10/2019
Աշխարհ

Գրականության ոլորտի Նոբելյան դափնեկիրները

Շվեդական ակադեմիան 2018 թվականի գրականության ոլորտի Նոբելյան մրցանակը հանձնել է լեհ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկին, իսկ 2019-ինը՝ ավստրիացի գրող Պետեր Հանդկեին:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, Տոկարչուկը ստացել է մրցանակը «պատմողական երևակայության համար, որը հանրագիտարանային կրքով ներկայացնում է սահմանների որպես կյանքի ձև», իսկ Հանդկեն՝ «աշխատանքի համար, որը հետազոտել Է մարդկային գոյության սահմաններն ու առանձնահատկությունները»: 

Հիշեցնենք, որ այս տարի ընտրվել է երկու դափնեկիր, քանի որ անցած տարի սեռական ոտնձգությունների պատճառով սկանդալի ֆոնին Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում չէր հանձնել մրցանակ։

Պարգևատրման արարողությունը կկայանա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռնարկատեր և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Յուրաքանչյուր մրցանակի գումարն այս տարի կազմում է 9 միլիոն շվեդական կրոն՝ ավելի քան 900 հազար դոլար:

Placeholder
Գրականության ոլորտի Նոբելյան դափնեկիրները