Երևանում կկայանա Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ»-ի համաշխարհային պրեմիերան
Մշակույթ
09:20 10/10/2019
Հայաստան

Երևանում կկայանա Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ»-ի համաշխարհային պրեմիերան

Հոկտեմբերի 18-ին Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում տեղի կունենա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:  anmmedia.am-ի հաղորդմամբ, ստեղծագործության համար հիմք է ծառայել բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմը և ավանդական ռեքվիեմի տեքստը:

Ստեղծագործությունը կկատարեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» կամերային պետական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), մենակատարներ Արծվիկ Դեմուրճյանը և Նարինե Անանիկյանը: Համերգը կղեկավարի սերբ դիրիժոր Պրեմիլ Պետրովիչը: 

Համերգի առաջին բաժնում ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն Շնիտկեի, Շումանի և Կոմիտասի ստեղծագործություններից:

Placeholder
Երևանում կկայանա Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ»-ի համաշխարհային պրեմիերան