Ախալքալաքի բոլոր գյուղերում գրադարաններ կհայտնվեն
Կրթություն, գիտություն
09:09 11/10/2019
Տարածաշրջան

Ախալքալաքի բոլոր գյուղերում գրադարաններ կհայտնվեն

Եվրամիության «Ախալքալաքում գյուղի զարգացմանն ուղղված նոր մոտեցմանը աջակցություն» ծրագրի շրջանակներում մունիցիպալիտետի գյուղերում կկազմակերպվեն գրադարաններ, ինչպես նաև կբացվեն անվճար կիրակնօրյա արվեստի և մշակույթի դպրոցներ:

Jnews-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 9-ին Թբիլիսիում ստորագրվել է համագործակցության հուշագիր` Վրաստանի ազգային գրադարանի, Վրաստանի հասարակայնության հետ կապերի ինստիտուտի (GIPA) և «GULF» ընկերության միջև: Հուշագրի նպատակն է նպաստել ջավախահայերի ինտեգրմանը՝ մշակութային և կրթական միջոցառումների օգնությամբ: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև Ախալքալաքի տեղական զարգացման LAG խմբի անդամները:

Բանաստեղծ, արձակագիր, հեռուստահաղորդավար Գիորգի Կեկելիձեն իր ֆեյսբուքյան էջում գրել է, հայաբնակ գյուղերում կիրակնօրյա դպրոցներ կկազմակերպվեն, որտեղ նա պատանիներին անձամբ կդասավանդի արվեստ:

Նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանի Գյուղական զարգացման եվրոպական միության (ENPARD) ծրագրի կողմից:

 

Placeholder
Ախալքալաքի բոլոր գյուղերում գրադարաններ կհայտնվեն