Ձյուդոիստները Ռուսաստանում հավաք են անցկացնում երիտասարդական ԱԱ-ից առաջ
Սպորտ
14:42 11/10/2019
Հայաստան

Ձյուդոիստները Ռուսաստանում հավաք են անցկացնում երիտասարդական ԱԱ-ից առաջ

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականները, մարզիչներ Դավիթ Խաչատրյանի և Գոռ Հարությունյանի գլխավորությամբ, համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ռուսաստանի Արմավիր քաղաքում:

Հավաքից հետո Հայաստանի երիտասարդների հավաքականը կմեկնի Մարոկկոյի Մարաքեշ քաղաք՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Հայաստանի թիմի կազմում մրցավայր կմեկնեն Յուրի Իսրաելյանը (60 կգ), Երվանդ Ներսեսյանը (66 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ):

Placeholder