Մասիս Մայլիյան. Մեկուսացումը պատերազմի շարունակումն է
Քաղաքական
12:35 11/10/2019
ԼՂՀ

Մասիս Մայլիյան. Մեկուսացումը պատերազմի շարունակումն է

«Այսօրվա մեր միջոցառումը միջազգային հանրությանն ուղղված ազդակ կդառնա առ այն, որ նրա մեկուսացումն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցությունից զրկելն անթույլատրելի է»,-իր ելույթում մասնավորապես  հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիսի Մայիլյանը։

Նրա խոսքով, Արցախի համոզմամբ մեկուսացումը պատերազմի շարունակումն է, մինչդեռ համագործակցությունը խախաղության հիմք է։

«Բոլորիս ընդհանուր խնդիրն է  աշխատանք տանել այս հիմքի ամրապնդման ուղղությամբ՝ հանուն ողջ տարածաշրջանի խաղաղ ապագայի»,-ասաց Մայիլյանը։

Նա շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին՝ Արցախի դժվար օրերին նրա կողքը լինելու, Արցախի միջազգային կապերի զարգացմանը նպաստելու, արցախահայության ազատության ու արդարության հանդեպ ձգտմանն աջակցելու համար։


 

Placeholder
Մասիս Մայլիյան. Մեկուսացումը պատերազմի շարունակումն է