Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ինսթագրամի իր էջում լուսանկարներ է տեղադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր մկրտությունից:
«Շնորհակալություն Հայաստան՝ այսպիսի անմոռանալի այցելության համար: Ես այնքան երջանիկ եմ, որ իմ երեխաների հետ կնքվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի Մայր տաճարը, որը երբեմն անվանում են Հայ Առաքելական եկեղեցու Վատիկան: Եկեղեցին կառուցվել է 303 թվականին»,- գրել է Քարդաշյանը
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմ Քարդաշյանը մկրտվելիս ստացել էր Հեղինե անունը, նրա քույրը՝ Քորթնին՝ Գայանե:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան էր եկել Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովին՝ WCIT 20219-ին մասնակցելու համար: