Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը Al-Arabiya հեռուստաալիքի լրագրողի են ձերբակալել՝ Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունները լուսաբանելու համար։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ հեռուստաալիքի կայքը տեղեկացնում է, որ սիրիացի Զիդան Զանկլոյին զրահապատ մեքենայի մեջ են նստեցրել թուրք-սիրական սահմանին։ Նրան հրամայել են լքել երկիրը մինչև երկուշաբթի։ Բացի դրանից՝ չեղարկել են նաև նրա՝ լրագրողի վիզան և առգրավել աշխատանքի թույլտվությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին պաշտոնապես հայտարարեց Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն սկսելու մասին։