Հայաստանում կանցկացվեն  Եգիպտոսի մշակույթի օրեր
Մշակույթ
18:07 14/10/2019
Հայաստան

Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր

Հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր:Միջոցառումներն իրականացվում են են 2017 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակում` ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը  19:00-ին, եգիպտահայ երգչուհի Անուշկայի և իր  նվագախմբի համերգով: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը  15:00-ին տեղի կունենա  Ռեդա ազգային պարային խմբի համերգը: Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին և հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին կցուցադրվեն  եգիպտական ֆիլմեր:

Բոլոր միջոցառումները տեղի կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ /հասցե Աբովյան 2/:
Մուտքն ազատ է:

Placeholder
Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր