Կատալոնիայի անջատողականների առաջնորդները դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման
Իրավունք
13:44 14/10/2019
Աշխարհ

Կատալոնիայի անջատողականների առաջնորդները դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման

Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի քաղաքական գործիչներին, որոնք կողմ են տարածաշրջանի անկախությանը, դատապարտել է մինչև 13 տարվա ազատազրկման:

Առավելագույն պատիժը ստացել է ինքնավար շրջանի կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը։

Կատալոնիայի ազգային ժողովի նախկին նախագահ Ժորդի Սանչեսն ու «Օմնիում կուլտուրալ»  կազմակերպության նախագահ Ժորդի Կուիշարը դատապարտվել են 9 տարվա ազատազրկման:

Կատաոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Ինչպես գրում է euronews-ը, դատավարությունը սկսվել էր 2019-ի փետրվարին: Կատալոնիայի անջատողական շարժման առաջնորդները մեղադրվում են ապստամբություն հրահրելու և պետական միջոցների յուրացման մեջ:

Placeholder
Կատալոնիայի անջատողականների առաջնորդները դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման