Մանոյան. Բոլորն էլ հասկանում են, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք
Քաղաքական
13:36 15/10/2019
Հայաստան

Մանոյան. Բոլորն էլ հասկանում են, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք

«Մենք միշտ էլ հայտնել ենք մեր մտահոգությունը, որ Հայաստանից և Արցախից չլինեն այնպիսի հայտարարություն, ելույթներ, որոնք, ընդհանրապես, սրեն մթնոլորտը»,-  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով, լավ չի լինի, եթե երկու հանրապետությունների միջև ինչ-որ  լարվածություն լինի, որը կարող է նույնիսկ երկու հասարակության պառակտմանը տանել:

Խոսելով հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի մասին, որին ներկա են եղել  30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ, Կ. Մանոյանն ասաց, որ բոլորն էլ հասկանում են, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, ոմանց ելույթներում էլ հնչեց, որ ի վերջո արցախցու նպատակն է վերամիավորումը:

«Անկախությունն այս դեպքում ճանապարհ է, միջոց է, ի վերջո նպատակն է միացումը: Հասկանում են Արցախի դրոշի իմաստը՝ աստիճանական միացման մասին է խոսքը: Այսինքն բոլորն էլ հասկանում են, որ անկախության ճանաչում ասվածը գործընթացի մեկ հանգրվանն է»,- նշեց նա:

Placeholder
Մանոյան. Բոլորն էլ հասկանում են, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք