Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը
Տնտեսություն
18:00 15/10/2019
Աշխարհ

Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը

Գերմանական Volkswagen ավտոընկերությունը հետաձգել Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ դա պայմանավորված է Սիրիայում Թուրքիայի գործողություններով։

Ըստ աղբյուրի՝ ընկերությունը մի քանի ամիս  բանակցություններ է վարել թուրքական կողմի հետ, որ Իզմիր քաղաքից ոչ հեռու գործարան կառուցի։ Սակայն Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկից հետո VW-ի ղեկավարությունը չի շտապում ստորագրել գործարան կառուցելու մասին պայմանագիրը։

«Մենք  ամենայն զգուշությամբ հետևում ենք իրավիճակին »,- հայտնել է Volkswagen-ի ներկայացուցիչը:

Placeholder
Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը