Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի
Աշխարհում
19:38 16/10/2019
Աշխարհ

Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի

Հայտնի դարձել Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման մասին է գրել asromacalcio.com-ը։ 

Ըստ աղբյուրի, Մխիթարյանը շուտով  շարք կվերադառնա։ Պարբերականը գրում է, որ  Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի», ինչպես նաև Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղերին։ Երկու խաղն էլ նախատեսված է հոկտեմբերի վերջին տասնօրյակում։

Հիշեցնենք,որ սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։

Ավելի ուշ Իտալական «Ռոմայի» իտալացի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մամուլին տեղեկացրեց,որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն վնասվածք ստացել էր, երբ ամռանը միացավ թիմին:

Մխիթարյանի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։

Placeholder
Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի