Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 հոգի
Քաղաքական
19:11 16/10/2019
Տարածաշրջան

Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 հոգի

Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայով:

Միջազգային քննադատական արձագանքներին զուգահեռ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ ևս սոցցանցերում այդ ռազմագործողության հասցեին քննադատական գրառումներ են անում:

Նշվում է, որ Թուրքիայի գործողությունը դատապարտող գրառումներ է կատարել սոցցանցերի 839 օգտատեր, որից 62-ը եղել է Գերմանիայից, Անգլիայից և Ֆրանսիայից:

Թուրքիայի ոստիկանությունը «սև քարոզչություն իրականացնելու, ժողովրդի մեջ ատելություն տարածելու» հոդվածի հատկանիշներով 186 քաղաքացու բերման է ենթարկել:

Աղբյուրի փոխանցմամբ` բերման ենթարկված կասկածյալներից 24-ը ձերբակալվել է, իսկ 78-ը՝ ազատ արձակվել:  Մյուսների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

Placeholder
Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 հոգի