Սյունիքում վնասված պոչատարից  արտանետումները լցվել են Ողջի գետը
Տնտեսություն
11:09 17/10/2019
Հայաստան

Սյունիքում վնասված պոչատարից արտանետումները լցվել են Ողջի գետը

Այսօր ժամը 08:40-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

ԱԻՆ հաղորդմամբ, պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է:

Placeholder
Սյունիքում վնասված պոչատարից արտանետումները լցվել են Ողջի գետը