Լա լիգան խնդրել է քաղաքական իրավիճակի պատճառով տեղափոխել «Բարսելոնա» - «Ռեալ»  հանդիպումը
Սպորտ
10:23 17/10/2019
Աշխարհ

Լա լիգան խնդրել է քաղաքական իրավիճակի պատճառով տեղափոխել «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը

Իսպանական Լա լիգան խնդրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիային Մադրիդ տեղափոխել Իսպանիայի առաջնության «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»  հանդիպումը: sport-express.ru-ի հաղորդմամբ, այդ խաղը պետք է կայանա Կատալոնիայի մայրաքաղաքում 10 օրից:

Football Espana-ն գրում է, որ որպես պատճառ նշվում է «արտակարգ հանգամանքներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են»: Ակնհայտ է, որ նկատի ունեն Կատալոնիայում լարված իրավիճակը ներքաղաքական իրադարձությունների պատճառով, զանգվածային անկարգություններ են տեղի ունենում:

«Բարսելոնայի» շատ երկրպագուներ կողմ են Կատալոնիայի անկախությանը: Անկախության հանրաքվեն, մասնավորապես, աջակցել է թիմի պաշտպան Ժերար Պիկեն:
 

Placeholder
Լա լիգան խնդրել է քաղաքական իրավիճակի պատճառով տեղափոխել «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը