Մահացել է 106-ամյա դերասանուհի Ջուլի Գիբսոնը
Մշակույթ
17:16 17/10/2019
Աշխարհ

Մահացել է 106-ամյա դերասանուհի Ջուլի Գիբսոնը

106 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջուլի Գիբսոնը: Գազետա.ռու կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ նրա ազգականը հաղորդել է, որ դերասանուհին մահացել է հոկտեմբերի 2-ին:

Չնայած ծանր հիվանդության, հարազատների խոսքով, դերասանուհին  շարունակել է երգել մինչև կայնքի վերջին ամիսը: 

Ջուլի Գիբսոնը սկսել է իր կարիերան որպես կատակերգու: 1944 թվականին խաղացել է իր առաջին գլխավոր դերը՝ «Երջանիկ կովբոյ» ֆիլմում մարմանավորելով Քեթիին: Նկարահանվել է մինչև 1978 թվականը, ընդհանուր  28 ֆիլմում և հեռուստասերիալում է հանդես եկել:
 

Placeholder
Մահացել է 106-ամյա դերասանուհի Ջուլի Գիբսոնը