Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է
Իրավունք
15:18 18/10/2019
Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է

«ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ավարտից հետո ներկա իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները գնացին Ազգային անվտանգության ծառայության շենք:

«Այստեղ փորձելու ենք մեր անհամաձայնությունը  հայտնել այս իրավիճակի հետ կապված»,- լրագրողներին ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի թոշակառու հոր տուն, հարցեր են տվել նրա տան տանիքի վերանորոգումից։ Այսօր  նա և Հրայր Թովմասյանի դուստրերը հրավիրվել են ԱԱԾ:

Ռ. ՄԵլիքյանի խոսքով, կարդացել է, որ Հ. Թովմասյանի հոր ինքնազգացողությունը վատացել է:

«Խայտառակություն է: Քիչ են լինում դեպքերը, երբ նորմալ, իրավաչափ   գործողություն է կատարավում և մարդու ինքնազգացողությունը վատանում է: Չեմ կարող հստակ հետևություն անել, բայց ունեմ ենթադրություն, որ այս ամենը պայմանավորված է այն մարդկանց վարքագծով, որ այդ պահին եղել են ներսում»,- ասաց իրավապաշտպանը:

Նա նաև նշեց, որ վստահ չէ, որ  ԱԱԾ-ն  տանիք ստուգելու գործառույթ ունի:

«Ես այդպես էլ չհականա, թե դա ինչ պատմություն է: Մարդիկ փոխելու են իրենց վերաբերմունքը ԱԱԾ նկատմամբ: Ցավալի է, վատ է, հույս ունեմ, որ ինչ-որ կերպ չեմ կարողանում պատկերացնել ԱԱԾ հեղինակությանը հասցված վնասը հնարավոր կլինի վերականգնել»,- ասաց Ռ. Մելիքյանը: 

Ինչ վերաբերում ՍԴ նախագահ Հրայր Թովմայանի նկատմամբ ՀՔԾ կողմից քրեական գործի հարուցմանը՝ նա նշեց, որ սա ևս մեկ ապացուց է այն բանի, որ քաղաքական հետապանդում է, այն փաստերը, որոնց  հիման վրա հարուցվել է քրեական գործը, իրավունքից շատ հեռու են:
 

Placeholder
Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է