Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին խորհրդարանական լսումները մեկնարկել են
Քաղաքական
11:07 18/10/2019
Հայաստան

Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին խորհրդարանական լսումները մեկնարկել են

Ազգային ժողովում մեկնարկել են լսումներ՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով:

«Որքան էլ ֆունդամենտալ են ընտրակարգի հետ կապված փոփոխությունները,  որոնց շուրջ կա բավական միասնական մոտեցում,  մենք օր առաջ պետք է փորձենք բարելավել, էապես վերափոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները, քանի որ այսօր իսկ ունենք քաղաքական դաշտ ձևավորելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու խնդիր, որը երկրարժամկետ խնդիր է, պահանջելու է տարիներ և որի հաջողությամբ է պայմանավորված լինելու նաև հաջորդ ընտրությունների ինչպիսին լինելը»,- լսումների մեկնարկին իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա լսումները հիմնականում նվիրված են լինելու իրենց նախորդ երկու ամիսների քննարկումների միջանկյալ արդյունքների քննարկմանը։

Placeholder
Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին խորհրդարանական լսումները մեկնարկել են