Վարչապետ. Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք
Քաղաքական
13:07 19/10/2019
Հայաստան

Վարչապետ. Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք

«Որևէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը: Այս մեկուկես տարվա ընթացքում այդ պայքարում աննախադեպ հաջողություններ,  աննախադեպ ծավալի ձեռքբերումներ ունենք»,- Գյումրիում  կայացած Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին ունեցած ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ հաջողություններն ամենևին էլ առավելագույնը չեն համարում, պետք է հետևողականորեն շարժվել այդ ճանապարհով՝ շարունակաբար ավելացնելով հարկեր- ՀՆԱ ցուցանիշը, այս ընթացքում չմոռանալով, որ հարկերի հավաքագրման, պետական ծախսերի պրոցեսներում պետք է տնտեսական աճի և ակտիվության խթանումը լինի առաջնահերթություն: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  տնտեսական ակտիվության խթանումն ունի ոչ միայն ֆինանսական բաղադրիչ, նաև հոգեբական:

«Կարծում եմ՝ տնտեսական դաշտի, տնտեսվարող  սուբյեկտների տրամադրությունն ու տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է  այն որակով, որ ունեն նրանց շփումները մաքսային ու հարկային մարմինների հետ: Համոզված եմ, որ այդ շփման որակը գնալով ավելի կբարաձանա»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ աշխատաժողովին քննարկվում են   ՊԵԿ ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը։
Նախքան համաժողովը, վարչապետը այցելել է նաև Գյումրում կառուցվող ավտոմաքսատան տարածք՝ ծանոթանալու շինաշխատանքների ընթացքին:
 

Placeholder
Վարչապետ. Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք