Բաքվում փակել են մետրոյի կայարանները չարտոնված ցույցի պատճառով
Իրավունք
16:27 19/10/2019
Աշխարհ

Բաքվում փակել են մետրոյի կայարանները չարտոնված ցույցի պատճառով

Ադրբեջանում իշխանությունները որոշել են  ժամանակավոր փակել մետրոյի երեք կայարանները, որտեղ ընդդիմությունն որոշել է չարտոնված ցույց անցկացնել: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Ոստիկանությունը հերթապահում է առևտրի կենտրոնի և «Մայիսի 28» մետրոյի կայարանի մուտքերի մոտ, արգելված է մեքենաների կայանումն այդ տարածքում: Ոստիկանությունը մեքենաների և հետիոտների համար փակել է այն ճանապարհները, որոնք տանում են դեպի այդ հրապարակներ:

Ավելի վաղ թույլ են տվել ընդդիմությանը ցույց կազմակերպել մայրաքաղաքում, բայց ոչ թե Բաքվի կենտրոնում, այլ մարզադաշտերից մեկում: Ընդդիմությունը հայտարարել է  հենց քաղաքի կենտրոնում,  մետրոյի կայարանների մուտքերի  մոտ չարտոնված հավաք անցակցելու մտադրության մասին:

Placeholder
Բաքվում փակել են մետրոյի կայարանները չարտոնված ցույցի պատճառով