Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
17:12 19/10/2019
Աշխարհ

Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում մարզումներից լուսանկար է հրապարակել ու գրել. «Վերադառնում եմ վնասվածքից հետո»։ 

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանի վերականգնման մասին գրել էին արտասահմանյան լրատվամիջոցները։

asromacalcio.com-ը գրել էր, Մխիթարյանը շուտով  շարք կվերադառնա։ Պարբերականը նշել էր, որ  Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի», ինչպես նաև Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղերին։ Երկու խաղն էլ նախատեսված է հոկտեմբերի վերջին տասնօրյակում։

Հիշեցնենք,որ սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։

Ավելի ուշ Իտալական «Ռոմայի» իտալացի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մամուլին տեղեկացրեց,որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն վնասվածք ստացել էր, երբ ամռանը միացավ թիմին:

Մխիթարյանի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։

Placeholder
Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան