ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը
Քաղաքական
12:31 21/10/2019
Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը և վստահություն հայտնում, որ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։  Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանի արտաքին գերատեսչությունը գնահատում Ուկրաինայի Գերագույն Ռադայում հոկտեմբերի 18-ին Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարի տեսանկյունից, Աննա Նաղդալյանն ասել է, որ Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը ողջունելի է:

«Վստահ ենք, որ ՀՀ Ազգային ժողովում գործող՝ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի գլխավորած Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ 

Համոզված ենք, որ հետագայում նույնպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության և հայ համայնքի, ինչպես նաև ուկրաինացի բարեկամների հետևողական աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ»,-ասել է Աննա Նաղդալյանը։

 

Placeholder
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը