Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հատուկ քննչական ծառայությունը ղեկավարվում է միայն օրենքով, քաղաքական հրահանգներ ՀՔԾ-ն ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրենք ստանում են քաղաքական հրահանգներ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները ինչ-որ ձև ազդե՞լ են իրենց գործողությունների վրա:
Նա նաև նշեց, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որի համաձայն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Այդ հայտարարության մեջ նաև Գևորգ Կոստանյանի անունն է նշվում: