ISU-ն դարձել է ավելի հասանելի
Սպորտ
19:56 21/10/2019
Հայաստան

ISU-ն դարձել է ավելի հասանելի

Չմշկավազորդների միջազգային միությունը (ISU) դարձել է ավելի մոտ երկրպագուներին: 2019/2020թթ. մրցաշրջանում ISU-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներն անվճար կհեռարձակվեն Youtube-ի ալիքում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Մարզասերները հնարավորություն կունենան ուղիղ եթերում հետևել աշխարհի առաջնությանն ու Մեծ մրցանակի փուլերին: Այդ կերպ ISU-ն ցանկանում է ավելացնել ձմեռային մարզաձևերի ճանաչելիությունն ու ընդլայնել աշխարհագրությունը:

Placeholder
ISU-ն դարձել է ավելի հասանելի