Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում դիտարկում կանցկացվի
Քաղաքական
12:15 21/10/2019
Հայաստան

Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում դիտարկում կանցկացվի

Հոկտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունից մանրամասնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

 

Placeholder
Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում դիտարկում կանցկացվի