ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար
Տնտեսություն
16:17 22/10/2019
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ՝ որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում:

Նախագիծն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր», «Էրեբունի», «Սպանդարյան», «Մյասնիկյան» մասնաճյուղերում, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սպասարկվել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար մասնագիտացված պատասխանատուի կողմից:

Այս նախագծի շրջանակներում սպասարկման առավելությունները հետևյալն են.

• իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար առանձնացված սպասարկման գոտու առկայություն,
• անձնական մենեջերի ծառայություններից օգտվելու հնարավորություն,
• առցանց հերթ պահելու հնարավորություն`հավելվածի միջոցով:

Բիզնեսի ներկայացուցիչներին հասանելի ծառայություններ.
• Վարկի ձևակերպման հատուկ առաջարկներ,
• Լիզինգ,
• Ֆակտորինգ,
• Ավանդներ,
• Հաշվարկադրամարկղային ծառայությունների ամբողջական փաթեթ,
• Բիզնես քարտեր,
• Փաստաթղթային գործառնություններ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աշխատում է բավարարել հաճախորդների սպասելիքները և հոգալ իր մասնաճյուղերում սպասարկման որակի կատարելագործման համար:

Առավել մանրամասն տեղեկություն նախագծի  վերաբերյալ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝  Բանկի կոնտակտային կենտրոնում:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար