Խզմալյան. Պետք է բեռնաթափենք մշակույթի սիրողական սոցիալական գործառույթը
Մշակույթ
15:30 23/10/2019
Հայաստան

Խզմալյան. Պետք է բեռնաթափենք մշակույթի սիրողական սոցիալական գործառույթը

Տարիներ շարունակ մշակույթի նախարարությունը ստանձնել էր իր ուժերից վեր սոցիալական բեռ, պատասխանատվություն: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա նշեց, որ աշխատելով բավարարել բոլորի պահանջները, աջակցել բոլորին, արդյունքում պարզվում է, որ չեն կարողանում իսկապես արժեք ներկայացնող խմբերը, ստեղծագործությունները հանրայնացնել ու դուրս բերել միջազգային շուկա:

«Նախկինում գործող համակարգի դրամաշնորհային պայմանների արդյունքում մեզ են դիմում շատ պատահական կազմակերպություններ, կասկածելի հեռանկար ունեցող նախագծեր, նախագծեր, որոնց ազդեցությունն ոլորտի, հանրային կյանքի բարեկարգման և այլ առումներով տևական չէ:
Մեկանգամյա նախագծեր ենք: Այսուհետև շատ խիստ չափանիշներով ենք ընտրելու դրաշնորհային նախագծեր: Պետք է բեռնաթափենք մշակույթի սիրողական սոցիալական գործառույթը»,- նշեց փոխնախարարը:

Ա. Խզմալյանի կարծիքով, ընտրել են ստույգ ճանապարհ՝ դրամաշնորհների  այնպիսի պայմաններ  դնել, որոնք գուցե սկզբում բարդ թվան, բայց հնարավորություն և ճանապարհ կբացեն առավելապես պրոֆեսիոնալ հանրության համար:
 

Placeholder
Խզմալյան. Պետք է բեռնաթափենք մշակույթի սիրողական սոցիալական գործառույթը