ԵԺԿ Նախագահն  անդրադարձել է Հայաստանում ՍԴ  շուրջ ստեղծված իրավիճակին
Քաղաքական
17:05 23/10/2019
Հայաստան

ԵԺԿ Նախագահն անդրադարձել է Հայաստանում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը իր պաշտոնական թվիտերյան էջում քիչ առաջ անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ոչ պաշտոնական թագմանությունը ներկայացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով:

Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:

Հայաստանի գործող իշխանությունները պետք հավատարիմ մնան Սահմանադրությանը, երախշավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները:
ԵԺԿ-ն հորդորում է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում»։

Աշոտյանը հիշեցրել է, որ ԵԺԿ-ն եվրոպական ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքն է։

Placeholder
ԵԺԿ Նախագահն անդրադարձել է Հայաստանում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին