Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի դարձնելու ԲՀԿ նախագիծն ամբողջությամբ ընդունվեց
Քաղաքական
10:21 23/10/2019
Հայաստան

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի դարձնելու ԲՀԿ նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քվեարկության ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, Էդուարդ Բաբայանը, Շաքե Իսայանը, Վահե Էնֆիաջյանը։

Մինչ քվեարկությունը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Կենդանիների նկատմամբ վիճակագրությունն իսկապես շատ ցավեցնող է»։

Օրինագիծն ընդունվեց 99 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նախագծով առաջարկվում է տնային և անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպման ու անցկացման համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։

Placeholder
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի դարձնելու ԲՀԿ նախագիծն ամբողջությամբ ընդունվեց