Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից
Օրվա թեմա
14:18 23/10/2019
Հայաստան

Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից

Առաջին անգամ Հայաստանում՝ Արաբկիր ԲԿ-ում, Բելառուսից ժամանած բժիշկների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ, վիրահատությանը մասնակցել է ԵՊԲՀ պրոֆեսոր Արտավազդ Բագրատիչը:

«Փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից այսօր արդեն իրականություն է, սա մեր բժշկության հերթական ձեռքբերումն է՝ ի շնորհիվ բժիշկ Բաբլոյանի։ Վիրահատությունն ամբողջովին իրականացվել է Արաբկիր բժշկական կենտրոնի միջոցներով»,-նշել է նա։

Placeholder
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից