Փաշինյան. Համակարգը հնացած է
Տնտեսություն
11:52 24/10/2019
Հայաստան

Փաշինյան. Համակարգը հնացած է

Կառավարության նիստում ընդունվեց  «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու» մասին որոշման նախագիծը:

Հարցը զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ այս նախագիծը մշակել են  ելնելով սոցիալական ոլորտում իրականացող բարեփոխումների պահանջից, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայություների զարգացման, դրանց որակի բարձրացման և հասանելիիության ապահովման անհարժեշտությունից:

«Վկայագրի միջոցով ծառայությունների տրամադրումը ճկուն մեխանիզմ է  ստեղծում, շահառուին տալիս է համապատասխան ծառայությունն ընտրելու հնարավորություն, նպաստում է  տվյալ ծառայությունների որակի բարձրացմանը, ոլորտում այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների համար մրցակցային դաշտ է ձևավորում»,- նշեց նախարարը:

Զ. Բաթոյանի խոսքով, նախագծով առաջարկվում է  կարգավորել պետական բյուջեի միջոցով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պետք է արձանագրել, որ ինստիտուցոիանալ բարեփոխման  մի կարևոր բաղադրիչ է:

Նա նշեց, որ վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր իրենք տարեցների խնամքի տուն են փակում, նաև գիշերօթիկ դպրոցի հետ կապված:

«Պետք է հստակ արձանագրել, որ մենք այդ հաստատություններում ծառայությունները   մրցույթով արտապատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների, փորձ ենք անում, չգիտենք կստացվի, թե ոչ: Նկատի ունենք, որ պետությունը նույն ֆինանսավորումը, որ տալիս է, հայտարարում է  մրցույթ, արդյունքում  ընտրում է  կազմակերպություն, որը տարեցներին, խնամքի անհրաժեշտություն  ունեցող քաղաքացիներին կմատուցի ծառայություններ: Այս որոշմամբ նաև հնարավորություն ենք տալիս, որ շահառուն, տարեց քաղաքացին հնարավորությոն ունենա ընտրել՝ այս հասատատությունում է  ուզում այս ծառայությունից օգտվել, թե մյուս ծառայությունից, և նրա հետևից, այսպես ասած, իր համար նախատեսված ֆինանսավորումը կգնա մյուս կազմակերպությանը», -մանրամասնեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ սա արվում է  շահառուների համար, նրանց մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար:

«Առաջին հայացքից կարելի է տեսնել, որ նրանց պատշաճ ծառայություններ չի մատուցվում, որովհետև այդ համակարգը հնացած է, այսպես՝ շահառուների իրավունքները լիարժեք կպահպանվեն, նրանք լինեն սուբյեկտ, ովքեր նաև հնարավորություն կունենան գնահատել՝ գոհ են իրենց մատուցող ծառայություններից, թե ոչ»,- աաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է գիշերօթիկին, նա նշեց, որ  իրենց խնդիրն է տրվող ֆինանսական միջոցները գնան երեխայի հետևից, մտնեն երեխայի ընտանիք, փորձեն երեխայի ընտանիքում որոշակի ներդրում կատարել, որպեսզի ընտանիքն ավելի բարենպաստ միջավայր դառնա երեխայի հետագա կյանքի համար, երեխան իրեն լիարժեք զգա:

Placeholder
Փաշինյան. Համակարգը հնացած է