Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
Իրավունք
15:39 24/10/2019
Աշխարհ

Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև դեկտեմբերի 28-ը երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերի՝ Մարիայի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով: Աղջիկը ճանաչվել էր անմեղսունակ, այդ իսկ պատճառով նրա գործը մյուս երկու քույրերից առանձին է քննվում: Այս մասին գրում է 360tv.ru կայքը:

Ավելի վաղ դատարանը նման որոշում էր կայացրել նաև մյուս երկու քայրերի՝ Անգելինայի և Քրիստինիայի նկատմամբ:

Դատական նիստերը կայացել են փակ ռեժիսով: Մամուլին թույլ են տվել ներկա լինել միայն որոշումների հրապարակման ժամանակ:

Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը  փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։ Քննչական կոմիտեն ճանաչել է աղջիկների նկատմամբ հոր բռնության փաստերը։  Քույրերի պաշտպանները փորձում են հասնել նրան, որ նրանց գործողությունները  ճանաչեն անհրաժեշտ պաշտպանություն։

Placeholder