Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ
Կրթություն, գիտություն
20:17 24/10/2019
Հայաստան

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Այս մասին տեղեկացնում է  ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունը:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել  այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան ուսումնական տարածք,
որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ), մշակված 90-110 ժամյա վերապատրաստման անհատական ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, վերապատրաստման ծրագրին և ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի  մարտի 20-ի 245-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,  վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները  կարող են  մինչև  2019 թվականի նոյեմբերի 11-ը, ժամը 18.00-ը դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով edu.am և ktak.am կայքէջերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող  ձևաթղթերը:

 

Placeholder