Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
20:32 24/10/2019
Հայաստան

Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է  340 կգ (150+190): Պոկում վարժությունում նա չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը երկամարտի 335 կգ (151+184) արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Պոկում վարժությունում Մարգարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Placeholder