Հովհաննես Քոչարյանն ազատվեց պաշտոնից
Իրավունք
17:57 24/10/2019
Հայաստան

Հովհաննես Քոչարյանն ազատվեց պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է  ստորագրել Հովհաննես Քոչարյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Հրապարակված հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Հովհաննես ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»։

 

Placeholder
Հովհաննես Քոչարյանն ազատվեց պաշտոնից