Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պային ՀՔԾ-ում են։ Նրանք հարցաքննվում են։
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, միայն նշեց, որ այսօր որևէ այլ անձ հարցաքննության չի կանչվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն հայտարարեց՝ ԱԺ նախկին նախագահը ներգրավվել է որպես կասկածյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել հիշյալ արարքին օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։