«Զվարթնոց». Միջադեպի հետ կապված որևէ չվերթի կամ ուղևորի ուշացում չի գրանցվել
Իրավունք
11:03 25/10/2019
Հայաստան

«Զվարթնոց». Միջադեպի հետ կապված որևէ չվերթի կամ ուղևորի ուշացում չի գրանցվել

«Զվարթնոց» օդանավակայանը քիչ  առաջ մանրամասներ է հրապարակել երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Երեկ երեկոյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մաքրուհիներից կողմից օդանավակայանի 2-րդ հարկի դրսի նստարանին նկատվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով: Հայտնաբերված իրի մասին տեղեկացվել է ոստիկանությանը:

Ըստ աղբյուրի, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավոր փակվել է օդանավակայանի վերևի հարկ տանող ավտոճանապարհը: Օդանավակայանի բոլոր ծառայություններն աշխատել են անխափան, որևէ խուճապ չի եղել, միջադեպի հետ կապված որևէ չվերթի կամ ուղևորի ուշացում չի գրանցվել:

Շնոհակալություն ենք հայտնում մեր աշխատակիցներին՝ աշխատանքում ուշադիր և զգոն լինելու համար:

«Նշենք նաև, որ իրը պարզելու նպատակով օդանավակայան են ժամանել Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ։ Տեղում է եղել նաև Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Իրավապահները պարզում են իրը օդանավակայանի տարածքում թողած անձի կամ անձանց ինքնությունը և մնացած մանրամասները»,-նշում են օդանավակայանից։
 

Placeholder
«Զվարթնոց». Միջադեպի հետ կապված որևէ չվերթի կամ ուղևորի ուշացում չի գրանցվել