ՀՖՖ-ն սկսել է Konami-ի հետ համագործակցությունը
Սպորտ
12:35 26/10/2019
Հայաստան

ՀՖՖ-ն սկսել է Konami-ի հետ համագործակցությունը

Համակարգչային ֆուտբոլի սիրահարները այսուհետ կարող են միմյանց դեմ մրցել՝ «օգտագործելով» Տիգրան Բարսեղյանին, Կամո Հովհաննիսյանին, Մարկոս Պիզելլիին և մեր ազգային ընտրանու այլ ֆուտբոլիստներին։ Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Դեռևս մի քանի ամիս առաջ ՀՖՖ-ն և Pro Evolution Soccer (PES) խաղի արտադրող ճապոնական Konami ընկերությունը պայմանավորվածության էին հասել, որի համաձայն խաղի վերջին թողարկման մեջ պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի ազգային հավաքականը։

Տևական բանակցություններից հետո այսօր ՀՖՖ-ի և Konami-ի միջև ստորագրվեց պայմանագիր, որով հիմք դրվեց համագործակցության ավելի լայն շրջանակների: 

Առաջիկայում ՀՖՖ-ի կողմից կազմակերպվելու է PES 2020-ի մրցաշար, որի հաղթողները ներկայացնելու են Հայաստանը 2020 թ․ հուլիսին Լոնդոնում անցկացվելիք e-football-ի միջազգային մրցաշարին։ Մասնակցության կարգի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք շուտով։

Placeholder
ՀՖՖ-ն սկսել է Konami-ի հետ համագործակցությունը