Հայաստանի ազգային պատկերասրահը մասնակցում է «Ա.Ա. Դեյնեկայի ծննդյան 120-ամյակին նվիրված» ցուցահանդեսին
Մշակույթ
17:35 26/10/2019
Հայաստան

Հայաստանի ազգային պատկերասրահը մասնակցում է «Ա.Ա. Դեյնեկայի ծննդյան 120-ամյակին նվիրված» ցուցահանդեսին

Հոկտեմբերի 24-ից մինչև 2020թ. հունվարի 19-ը Սանկտ Պետերբուրգի «Մանեժ» կենտրոնական ցուցահանդեսային սրահում կգործի «Ա.Ա. Դեյնեկայի ծննդյան 120-ամյակին նվիրված» խորագրով ցուցահանդեսը:

Հայաստանի ազգային պատկերասրահը ևս մասնակցում է այս ցուցադրությանը՝ իր հավաքածուի Դեյնեկայի «Մայակովսկու բանաստեղծությունները» աշխատանքով (1955, կտավ, յուղաներկ, 132 х 200,5 սմ):

Պատկերասրահից հայտնում են, որ ցուցադրվում է շուրջ 300 աշխատանք՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ և լուսանկարներ:

Մասնակցում են մոտ 37 թանգարաններ՝ Պետական Տրետյակովյան պատկերասրահ, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Ռուսական թանգարան, Պետերբուրգի պատմության թանգարան, ազգային գրադարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և մի քանի այլ թանգարաններ ու 10 մասնավոր հավաքածուներ:

Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են ՀԱՊ գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը և վերականգնման բաժնի նկարիչ- վերականգնող Ամալյա Հովսեփյանը:



Placeholder
Հայաստանի ազգային պատկերասրահը մասնակցում է «Ա.Ա. Դեյնեկայի ծննդյան 120-ամյակին նվիրված» ցուցահանդեսին