Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիայում դադարեցվել է ԵՄ-ից դուրս գալուն նվիրված մետաղադրամների թողարկումը
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել 50 պենս արժողությամբ նոր մետաղադրամների թողարկումը՝ Եվրոպական Միության կազմից դուրս գալու առթիվ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Խաղաղություն, բարեկեցություն և ընկերություն բոլոր ազգերի հետ» գրառմամբ 50 պենսին համարժեք մետաղադրամը պետք է շրջանառվեր Բրեքսիթի նոր նշանակված ամսաթվի օրերին՝ հոկտեմբերի 31-ին, քանի որ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու պաշտոնական ամսաթիվը հոկտեմբերի 31-ին էր, սակայն ժամկետը նորից հետաձգվել է։
«Մենք դադարեցրել ենք Brexit-ի մետաղադրամների թողարկումը և ժամանակին վերջնական որոշում կկայացնենք»,- լրագրողներին հայտնել են գանձարանից:
Ըստ աղբյուրի՝ մինչև հոկտեմբերի 31-ը Մեծ Բրիտանիայում նախատեսվում էր թողարկել 50 պենս արժողությամբ 3 միլիոն մետաղադրամ, ևս 7 միլիոնը նախատեսվում էր թողարկվել հաջորդ տարի։