Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները
Տնտեսություն
16:12 26/10/2019
Հայաստան

Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները

Doing Business 2020 ամենամյա զեկույցում, որը չափում է երկրի ընդհանուր մթնոլորտը բիզնեսի իրականացման դյուրինության առումով, Հայաստանի մասով որեւէ անճշտություն չկա: Այս մասին  «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը։

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել էր, որ Doing Business-ի հրապարակած ցուցանիշում տեխնիկական սխալ են հայտնաբերել։ 

«Դրա մասին Համաշխարհային բանկի մեր գործընկերներին տեղյակ կպահենք, եթե այդ սխակն ուղղեն, մենք կհայտնվենք աղյուսակի 37-րդ տեղում»,-ասաց Ջավադյանը։

Նրա հայտարարությանը գործադիրի անդամները ծիծաղով արձագանքեցին։

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարություն 2020» (Doing Business) զեկույցում Հայաստանը 190 տնտեսությունների շարքում զբաղեցրել է 47-րդ տեղը՝ նախորդ տարվա 41-րդի համեմատ:

Placeholder
Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները